Լրահոս
Հայաստան
14:12
25.03.21
53

Եկեք մեղավորներ չփնտրենք. Արմեն Գրիգորյանը՝ պատերազմում պարտության մասին

«Մենք որևէ նպատակ չունենք սլաքներն ուղղել դեպի Զինված ուժեր: Զինված ուժերը նույնիսկ պատերազմի մասին զեկույց պետք է պատրաստեր հենց Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: Եթե մենք ուզում էինք սլաքներն ուղղել դեպի Զինված ուժեր, ապա այդ զեկույցը մենք կպատրաստեինք: Մենք որևէ նպատակ չունենք, չենք ունեցել և չենք էլ ունենա:

Եկեք մեղավորներ չփնտրենք, դրա համար անհրաժեշտ է որպեսզի Զինված ուժերը պատրաստի համապարփակ զեկույց պատերազմի մասին, և մենք հանգամանալից հանրության հետ կխոսենք»,- լրգրողների հետ ճեպազրույցում ասաց  Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: