Լրահոս
Քաղաքական
12:25
12.02.25
641

Եկեք ես ձեզ տանեմ Քոչարյանի «հանձնած» Մեղրի, դուք ինձ տարեք ձեր պահած Լեռնային Ղարաբաղ. Աննա Գրիգորյան

Img default alt hy

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ՔՊ-ականներին կոչ է անում չմոլորեցնել հանրությանը, երբ խոսք է գնում Մեղրիի մասին։

«Ալիևի կողմից եղել է առաջարկ, բանակցությունների արդյունքում Քիվեստի փաստաթուղթ է ձևավորվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից։ Առաջարկ է եղել, որը բանակցությունների ընթացքում դարձել է քիվեստյան փաստաթուղթ, որի արդյունքով պետք է Լեռնային Ղարաբաղը Լաչինով դառնար Հայաստանի մաս, Նախիջևանը կապ էր ստանում Ադրբեջանի հետ ու որևէ տեղ Մեղրի տեղանուն նշված չէ: Մեղրին իր տեղում է, չի կորել։ Եկեք ես ձեզ տանեմ Քոչարյանի «հանձնած» Մեղրի, դուք ինձ տարեք Լեռնային Ղարաբաղ, ձեր պահած Լեռնային Ղարաբաղ»,- հայտարարեց նա։