Լրահոս
Հասարակական
23:41
31.05.22
271

էջմիածնում բախվել են Toyota և ВАЗ 2106 ավտոմեքենաները. կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ մայիսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:120–ի սահմաններում Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 29-ամյա Ռոման Կ.-ի վարած ВАЗ 2106 մակնիշի և 57-ամյա Ժորա Մ.-ի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ, 20-ամյա Հակոբ Տ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: