Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:15
01.04.23
133

Եղունգները քաշել են, մերկացրել, հոսանքահարել. «ադրբեջանցի լրտեսների» անդրշիրիմյան աղմուկը

Ադրբեջանում այս շաբաթ մի խումբ կանայք հայտարարել են, որ Ալիևի հրամանով իրենց որդիներին տանջամահ են արել ու սպանել՝ Քառօրյա պատերազմի ժամանակ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության հետ համագործակցելու համար: Կանայք վստահ են՝ իրենց որդիներին Ալիևը դավաճան է կարգել 2016-ի իր պարտությունն արդարացնելու համար: