Լրահոս
Սպորտ
20:00
02.08.25
353

Եղիշե Մոսեսյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ հաղթելով Թուրքիայի ներկայացուցչին

Img default alt hy

Ըմբշամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ:

Այս մասին  հայտնել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

Մոսեսյանը մինչ այս հաղթանակը նաև հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ:

Ըմբշամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությունը տեղի է ունենում Հունաստանի մայրաքաղաք Աթենքում։