Լրահոս
Իրավական
12:55
29.10.22
96

Եղեգնուտ գյուղի 27-ամյա բնակիչը բենզասղոցով հատել էր մոտ 15 կանգուն ծառ

Img default alt hy

Հոկտեմբերի 24-ի երեկոյան ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Լոռու մարզի Եղեգնուտ գյուղում ստուգել են նույն գյուղի 27-ամյա բնակչի «ԳԱԶ» մակնիշի բեռնատարը: Մոտ 3,5 խմ փայտանյութով բեռնված մեքենան առանց հաշվառման համարանիշի էր: Տղամարդը հայտնել է, որ փայտանյութն իրենն է: Նույն օրն առավոտյան գյուղի հանդամասում բենզասղոցով հատել էր մոտ 15 կանգուն ծառ:

Վարորդը փայտանյութի օրինականության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Բեռնատարը տեղափոխվել է Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզի քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: