Լրահոս
Քաղաքական
13:00
18.01.23
203

Էդուարդ Աղաջանյանը պատրաստվում է հեռանալ Հայաստանից. «Ժողովուրդ»

Img default alt hy

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, որը նաև ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն է ղեկավարում, առաջիկայում լքելու է այդ պաշտոնը: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Էդուարդ Աղաջանյանի՝ դեսպան նշանակվելու ցանկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջինս շատ հիասթափված է իր քաղաքական ուժից, ավելին՝ վերջին շրջանում շփում չի ունեցել անգամ Նիկոլ Փաշինյանի հետ:

Կուսակիցների հետ քննարկումների ժամանակ պատգամավորը հայտարարել է, որ նպատակ ունի երկրից հեռանալու, սակայն կոնկրետ երկիր չի նշել: Աղաջանյանը նաև հայտարարել է, որ այլևս ցանկություն չունի այստեղ ապրելու և աշխատելու: Տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Էդուարդ Աղաջանյանի հետ, սակայն մեր բազմաթիվ զանգերն այդպես էլ անպատասխան մնացին: 

Երեկ հայտնի դարձավ նաև, որ պատգամավորը հրաժարվել է ԵԱՀԿ ԽՎ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավարի իր պաշտոնից: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կղեկավարի Սարգիս Խանդանյանը: Վերջինիս թեկնածությանը խմբակցությունում ոչ բոլորն են կողմ, սակայն կան պատգամավորներ, այդ թվում՝ Մարիա Կարապետյանը, որ ակտիվ գովազդում է նրան և հենց պայքարել է Խանդանյանի՝ հանձնաժողովի նախագահ դառնալու համար»: