Լրահոս
Քաղաքական
17:00
27.05.25
408

Էդ դուք եք ձեր խմբակով փողը Աստված հռչակել․ Նարեկ Մանթաշյան

Img default alt hy

Հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքում գրել է.

«ալեն սիմոնյան կոչվող անհատը, ով ի դժբախտություն Հայ ազգի, զբաղեցնում է ԱԺ նախագահի պաշտոնը, հայտարարել է, որ «խաղաղության պայմանագրի» ստորագրումից 5 րոպե հետո, հայերն ու ադրեջանցիները առևտուր են անելու…

Չարչի գավառականին, կամ քոչվոր ցեղերին հատուկ անհայտ ծագման այս խմբակը, փորձում է Հայ ժողովրդի ավանդույթները, ազգային արժանապատվությունը, նամուսը, թասիբը և այլ արժեքներ դարձնել սակարկման առարկա և ամփոփել առևտրի մեջ: Էդ դուք եք ձեր խմբակով փողը Աստված հռչակել։ Հայը, եթե առևտրի գնա, ապա զդաչին դուք եք լինելու»։