Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:15
03.02.23
106

ԵԱՏՄ հավաք՝ Ղազախստանում. Հայաստանի ու Ռուսաստանի վարչապետները հանդիպել են

Այս պահին Ալմաթիում տեղի է ունենում ԵԱՏՄ միջկառավարական ընդլայնված կազմով նիստը: Դրան մասնակցում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը երեկ է մեկնել Ղազախստան՝ կնոջ հետ: 

Երկրների վարչապետները ելույթներ են ունենում ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեության, էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ: Երեկ նեղ կազմով նիստից հետո առանձնազրույց էին ունեցել Հայաստանի ու Ռուսաստանի վարչապետները: