Լրահոս
Քաղաքական
13:54
20.10.22
103

ԵԱՀԿ-ն փորձագետներ կուղարկի՝ գնահատելու Հայաստանի սահմանամերձ շրջաններում իրավիճակը

Հայաստանի սահմանամերձ շրջաններում իրավիճակը գնահատելու համար ԵԱՀԿ-ն փորձագետների թիմ կուղարկի: Փորձագետները ժամանում են վաղը:

Հիշեցնենք, որ երեկ Վարդենիս է այցելել Եվրամիության տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակությունը:

Եղել են Տրետուքի և Կուտականի սահմանամերձ գոտիներում՝ ականատես եղել սեպտեմբերի եռօրյա մարտերի ժամանակ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին։ Առաքելության անդամները վստահեցրել են, որ մանրամասն ուսումնասիրություն կանեն: