Լրահոս
Քաղաքական
21:00
14.10.22
210

«Դժվար ժամանակներ են». Հայաստանի նախագահն՝ Արցախի պատվիրակությանը

Արցախյան պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի նախագահի հետ: Վահագն Խաչատուրյանը նշել է, որ դժվար ժամանակներ են, վճռական փուլ ենք մտել՝ կապված Հայաստանի գոյության ու Արցախի հարցի հետ, և որոշումները, որ պետք է ընդունվեն, կարող են չբավարարել մեր ցանկությունները: Արայիկ Հարությունյանը նշել է, որ վաղը վերջնականապես պարզ կլինեն ղարաբաղյան խնդրի զարգացման հնարավոր տարբերակները: Վաղը պատվիրակությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ է հանդիպելու: