Լրահոս
Արցախ
23:59
30.05.22
160

Ձևավորվում է Արցախի ու Հայաստանի ղեկավարների կողմից հարցերը քննարկելու, դիրքորոշումները ընդհանուր ջանքերով ներդաշնակեցնելու ավանդույթ․ Արտակ Բեգլարյան

Img default alt hy

Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի հարցազրույցը` Սպուտնիկ Արմենիային:

«Ադրբեջանը պատրաստ չէ արժանապատիվ, հավասար պայմաններով խաղաղության Հայաստանի և ընդհանրապես հայ ժողովրդի հետ։

«Նույնիսկ մի կողմ դնելով Արցախի կարգավիճակի հարցը, ինչը մեզ համար ունի կենսական նշանակություն, նույնիսկ այդ պարագայում հարցը քննարկելով Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների համատեքստում` ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանն ընտրել է ագրեսիվ ռազմավարություն, ինչի մասին Ալիևն անընդհատ հայտարարում է։

Ադրբեջանական կողմը ոչ միայն սպառնալիքներ է տեղում և ռազմական սադրանքներ իրականացնում, այլև շարունակաբար իր հասարակությանը պատրաստում է հնարավոր այլ պատերազմների, հետևաբար, այս պայմաններում բավական լուրջ կերպով վտանգված են կայունությունն ու խաղաղությունը մեր ամբողջ տարածաշրջանում»,- պարզաբանեց Բեգլարյանը։

Նրա խոսքով` Արցախի հանդեպ պաշտոնական Բաքվի կողմից նույնպես շարունակվում է ատելության քարոզը, ինչպես նաև շարունակվում են Արցախը բոլոր հնարավոր միջոցներով հայաթափելու ջանքերը, ուստի, այս ամենից պետք է արվեն ճիշտ հետևություններ, որպեսզի չտրվենք լրացուցիչ ճնշումներին կամ կարճաժամկետ խաբկանքներին ու գայթակղություններին` նույնիսկ հաշվի առնելով հայ ժողովրդի ներկայիս խոցելի վիճակը»։