Լրահոս
Հայաստան
21:41
04.02.22
526

Դպրոցում քանդման աշխատանքներ կատարելիս տղամարդը բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

«SHAMSHYAN.com»-ի տեղեկություններով՝  Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ավագ քննիչ Ա. Բաբայանի կողմից  հարուցվել  է քրեական գործ հունվարի 11-ին Մասիս քաղաքում  տեղի ունեցած մահվան ելքով դժբախտ պատահարի փաստով, գրում է «shamshyan.com»-ը։ 

Այդ օրը՝ ժամը 13:50–ի սահմաններում հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Մասիս քաղաքի բնակիչ, 57-ամյա Միքայել Ավագյանն էր, ով փետրվարի 1-ին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է: 

Մ․ Ավագյանը հունվարի 11-ին՝ ժամը 12:40 -ի սահմաններում,  Մասիս քաղաքի Երևանյան փողոցի  73 հասցեում գտնվող թիվ 5 ավագ դպրոցի քանդման ենթակա սպորտդահլիճում բարձրության վրա աշխատանքներ կատարելիս  պատահաբար վայր է ընկել: 

Մահացածն աշխատում էր «ՖԼԱԳՇԻՆ» ՍՊԸ-ում՝ որպես բանվոր: