Լրահոս
Միջազգային
16:33
12.05.22
433

Դուշանբեում Լավրով-Բայրամով հանդիպման ժամանակ 5․8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Դուշանբեում տեղի է ունեցել 5․8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ:

Տատանումները զգացել են քաղաքի կենտրոնում գտնվող բարձրահարկ շենքերի բնակիչները:

Դրանք զգացվել են նաև Hyatt հյուրանոցում, որտեղ ընթանում են ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները։ Հյուրանոցում լույսերը մի քանի վայրկյանով մարել են, «Tert.am»-ի փոխանցմամբ՝ նշում է «Minval.az»-ը։