Լրահոս
Քաղաքական
23:50
27.01.26
783

Դուք զոհվածի մորը Եռաբլուրով քարշ տվողներն եք․ դուք թուրքին տեսնելուց ժպտացողներն ու ձեզ թուրք համարողներն եք․ Ռուբեն Մխիթարյան

Img default alt hy

Միայն ձեր աթոռն եք սիրում: Դրանով հանդերձ էլ դուրս եք թռչելու։ Դիմելով իշխանություններին գրել է Գյումրու ավագանու անդամ, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։

«Դուք նահատակներին ու անհետ կորածներին պլյուս մինուսով հաշվողներն եք:

Դուք ռազմադաշտում վայրագություններ անողներին և արցախցիներին տնավեր անողներին շնորհակալություն հայտնողներն եք:

Դուք թուրքին տեսնելուց ժպտացողներն ու ձեզ թուրք համարողներն եք:

Դուք պատերազմ բերողներն ու խայտառակ պարտվողներն եք:

Դուք դրսում կուզեկուզ քայլողներն, իսկ ներսում՝ շիրիմներ տրորողներն եք:

Դուք զոհվածի մորը Եռաբլուրով քարշ տվողներն ու «մերոնցական-ձերոնցական» զոհվածի ծնող բաժանողներն եք:

Դուք գերիներին ձեր շահի համար հերոսացնողն ու հերոսին բանտերում մեռցնողներն եք:

Դուք հայերին «սևերի» ու «սպիտակների» տարանջատողներն եք:

Որքան ուզում եք՝ «սրտիկ» ցույց տվեք: Անսիրտ մարդիկ եք: Սիրելուց էլ միայն ձեր աթոռն եք սիրում: Դրանով հանդերձ էլ դուրս եք թռչելու»,- ընդգծել է Մխիթարյանը։