Լրահոս
Քաղաքական
19:20
02.08.25
252

Դու աշխարհաքաղաքական մենյուում ես. Քոչարյանը՝ «Զանգեզուրի Միջանցքի» մասին

«Զանգեզուրի միջանցքի» շուրջ քննարկումները ոչ միայն չեն մարում, այլև դուրս են գալիս տեղեկատվական հարթակից և հստակեցվում քաղաքական հայտարարությունների մակարդակով։ Ադրբեջանաթուրքական մամուլը գրեթե ամեն օր անդրադառնում է դրա արդյունավետ շահագործման հնարավորություններին։ Իսկ պաշտոնական Անկարան արդեն հստակ հայտարարություններ է անում:

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտարարել է, որ մոտ ապագայում էներգետիկ ռեսուրսներն ու լոգիստիկ հոսքերը Ադրբեջանից Թուրքիա կուղղվեն «Զանգեզուրի միջանցքով»: