Լրահոս
Միջազգային
21:25
24.02.22
244

Դոնբասում ռազմական հատուկ գործողությունը հարկադրված քայլ էր․ Պուտին

Դոնբասում ռազմական հատուկ գործողությունը հարկադրված քայլ էր, Ռուսաստանին այլ կերպ վարվելու հնարավորություն չէին թողել։

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ռուսաստանի գործարար շրջանակների հետ հանդիպման ժամանակ։

Պուտինը նշել է նաև, որ Ռուսաստանի անվտանգությանը սպառնացող այնպիսի ռիսկեր են առաջացել, որ այլ կերպ դրանց արձագանքելն անհնարին կլիներ։