Լրահոս
Տնտեսական
16:18
16.11.22
159

Դոլարն էժանացել Է

Img default alt hy

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 16-ին, կազմել է 395.15 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.67 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 412.06 դրամ (նվազել է 0.87 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 471.18 դրամ (աճել է 1.29 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.55 դրամ (նվազել է 0.02 դրամով):

Երևանյան բանկերում դոլարը գնվում է 394-398 դրամով, վաճառվում է 403-405 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 398-405 դրամով, վաճառվում է 415-424 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 5.59-6.38 դրամով, վաճառվում է 6.55-6.90 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 397-398 դրամով, վաճառվում՝ 402.5-403 դրամով:

Եվրոն գնվում է 405-408 դրամով, վաճառվում է 413.5-414 դրամով:

Ռուբլին գնվում է 6.30-6.35 դրամով, վաճառվում է 6.45-6.50 դրամով: