Լրահոս
Միջազգային
18:00
28.04.25
201

Դիվերսիա՞, թե՞ անփութություն. Իրանում պարզում են մեծ ողբերգության պատճառները

 

40-ի է հասել Իրանի Բանդեր Աբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը: Նախնական վարկածով` պայթյունը տեղի է ունեցել քիմիական նյութերով բեռնված կոնտեյներներում: Շաբաթ տեղի ունեցած պայթյունից առաջացած կրակը դեռ ամբողջությամբ չի մարվել: Հայաստանի արտգործնախարարությունը ցավակցել է բարեկամ ժողովրդին՝ ողբերգական դեպքի համար: