Լրահոս
Հասարակական
15:05
03.12.22
93

Դիրքապահների փողը կրճատել են, որ հետո բարձրացման պատրանք ստեղծեն. ահազանգ

«Հայլուրը» ստացել է Պաշտպանության նախարարություն ուղարկված գրավոր հարցման պատասխանը՝ որքա՞ն աշխատավարձ են ստանում դիրքապահները և արդյոք ճի՞շտ են այն պնդումները, թե նրանց աշխատավարձերը կրճատվել են:

Պաշտպանության նախարարության պատասխանն անորոշ է, գերատեսչությունը հայտնում է, որ զինծառայողների աշխատավարձերը վերջին 4 տարիներին միայն բարձրացել են: Բայց «Խաչակիրներ» կազմակերպությունը շարունակում է ահազանգել՝ իրենց դիրքապահների աշխատավարձերը կրճատվել են գրեթե 50 տոկոսով: