Լրահոս
Քաղաքական
12:20
31.05.22
400

Ինչո՞ւ է ոտքից վիրավոր զինվորը մահացել. Կարին Տոնոյան

Img default alt hy

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրը, «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը գրել է․

«Ինչ-որ մեկը կա՞ այս երկրում, որ կարող է բացատրել, թե ինչպես է ոտքից վիրավոր զինվորը մի քանի ժամ հետո մահանում.... ասում են՝ զոհվել է, որովհետև քնապարկի մեջ են իջեցրել մինչև գյուղ:

Պատկերացրեք, ինչքան արյուն կորցրած կլինի ճանապարհին, մինչդեռ վիրավորված է եղել ընդամենը ոտքից, հանգիստ պիտի փրկեին..... Գրողը ձեզ տանի... դեռ քանի մայր պիտի ողբա.... Էս ի՞նչ բանակ եք պահում. վախեցած զինվորներ, անկարող սպաներ. դիրքեր կան, որ վիրավոր լինի, չեն էլ կարող իջեցնել....

Անմխիթար ճանապարհներ, հերթապահ մեքենա չկա հեռու դիրքերում.... ոնց, ոնց կարող եք այսքան դաժան վարվել սեփական ժողովրդի հետ...»։