Լրահոս
Հասարակական
22:07
24.05.25
848

Դեսպանատունը զգուշացնում է ԱՄՆ-ում ծննդաբերել ցանկացող քաղաքացիներին

Img default alt hy

Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել։ Այս մասին զգուշացնում են ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատնից։

«Ձեր զբոսաշրջային վիզան չի թույլատրվում օգտագործել ԱՄՆ-ում ծննդաբերելու և նորածնին ԱՄՆ քաղաքացիություն ապահովելու նպատակով։ Վիզայի դիմումը քննող հյուպատոսական պաշտոնյան կարող է մերժել վիզայի տրամադրումը, եթե հիմքեր ունի կարծելու, որ մեկնում եք ծննդաբերության նպատակով»,– ֆեյսբուքյան էջում գրել է դեսպանատունը։