Լրահոս
Քաղաքական
22:14
17.03.25
285

Դեսպան Խաչատրյանը և Լուվրի թանգարանի տնօրենը անդրադարձել են մշակույթի ոլորտում Ֆրանսիայի և Հայաստանի միջև հաստատված համագործակցությանը

Img default alt hy

Մարտի 17-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Լուվրի թանգարանի նախագահ-տնօրեն Լորանս դե Կարի հետ։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մշակույթի ոլորտում Ֆրանսիայի և Հայաստանի միջև հաստատված համագործակցությանը։

Զրուցակիցները քննարկել են մասնավորապես Լուվրի Արևելքի անտիկ շրջանի դեպարտամենտի, ինչպես նաև Բյուզանդական և Արևելքի քրիստոնյաների ժառանգությանը նվիրված առաջիկա տարիներին ստեղծվելիք դեպարտամենտի և Հայաստանի պատմության թանգարանի միջև իրականացվող ընթացիկ նախաձեռնությունները։