Լրահոս
Հասարակական
00:00
14.11.22
140

Դեսպան Պապիկյանը մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակին մատուցված Սուրբ պատարագին

Img default alt hy

Նոյեմբերի 13-ին Ավստրիայում Հայաստանի դեսպան Արմեն Պապիկյանն ու դեսպանության անձնակազմը Վիեննայի Սուրբ Հռիփսիմե Հայ Առաքելական եկեղեցում մասնակցեցին Կենտրոնական Եվրոպայում և Սկանդինավիայում Հայ Առաքելական եկեղեցու հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ․ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանի և Ավստրիայի Հայ Առաքելական եկեղեցական համայնքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Անդրեաս քահանա Իսախանյանի կողմից մատուցված Սուրբ պատարագին և հոգեհանգստյան կարգին՝ ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմի նահատակների։

Այդ մասին հայտնում են Ավստրիայում Հայաստանի դեսպանությունից։