Լրահոս
Հասարակական
11:57
24.02.22
192

Դեպի Կիև և Կրասնոդար չվերթների չեղարկման մասին հայտ դեռ չի ստացվել. Քաղավիացիայի կոմիտե

Img default alt hy

Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն ավիաընկերություններից առայժմ հայտ չի ստացել Կիև և Կրասնոդար չվերթերը չեղյալ հայտարարելու մասին: Այս մասին «Սպուտնիկ Արմենիային» է հայտնել ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանը։

Ըստ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակի՝ Երևանից Կրասնոդար 2 չվերթ է նախատեսված։

Pegasus Airlines-ի ինքնաթիռը պետք է թռչի ժամը 19:05-ին, իսկ Azimuth-ը՝ ժամը 23:25-ին, Երևան-Կիևը նախատեսված է ժամը 20:40-ին:

«Ընթացիկ իրադարձությունների տրամաբանությունը վկայում է այն մասին, որ ինքնաթիռները, ամենայն հավանականությամբ, չեն ժամանի Երևան, համապատասխանաբար, հետ էլ չեն թռչի»,- ասել է Աղաբեկյանը: