Լրահոս
Հասարակական
19:42
09.04.25
286

Դաժե սպասում ենք, որ ժամն ա, էս խի՞ չեն կրակում. ամենօրյա դարձած կրակոցներ՝ սահմանին

 

Գիշերները անհանգիստ են դարձել Գեղարքունիքի սահմանամերձ գյուղերում: Կութի բնակիչները «Հայլուր»-ի հետ զրույցում պատմում են, որ վերջին օրերին իրենց վերևից նայող ադրբեջանական դիրքերից կրակում են գիշերները: Բայց բնակիչների կարծիքով՝ գյուղի ուղղությամբ չի կրակում թշնամին, օդ է կրակում: «Ուզում են վախեցնել մեզ»,- կարծում է Խնածախի բնակիչներից մեկը: Սյունիքի Խնածախում արդեն սովորական են դառնում գրեթե երեքշաբաթյա կրակահերթերը, այնքան սովորական, որ մեկ-երկու հանգիստ գիշերների ընթացքում խնածախցի երեխաները հարցնում են՝ «ժամն ա՞, ո՞նց ա չեն կրակում»: