Լրահոս
Միջազգային
15:00
19.12.24
391

Դաժան օրենքնե՞ր, թե՞ մեծ անորոշություն. նոր Սիրիայի սկիզբը

Սիրիայի փաստացի ղեկավար Ահմեդ Ալ Շարաան ակտիվ հարցազրույցներ է տալիս միջազգային լրատվամիջոցնդերին: «Ալ Քաիդայի» նախկին մարտիկը Բի-Բի-Սի-ի հետ հարցազրույցում կոչ է արել աշխարհին ահաբեկչական կազմակերպությունների ցանկից հանել իր գլխավորած «Հայաթ Թահրիր ալ Շամ» խմբավորումը: 

Նա պնդում է՝ ինքն ու իր զինակիցները ահաբեկիչներ չեն՝ ծայրահեղականությունը թողել է անցյալում: Նա նորից վստահեցրել է, որ պատերազմից հյուծված Սիրիան նոր պատերազմ չի ուզում: