Լրահոս
Քաղաքական
11:35
19.12.24
230

Դավիթ Առուշանյանը նշանակվեց Շիրակի մարզպետ

Img default alt hy

Դավիթ Առուշանյանը նշանակվեց Շիրակի մարզպետ: Այդ մասին որոշումը Կառավարության այսօրվա նիստին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա շնորհավորեց նրան:

Առուշանյանը շնորհալալություն հայտնեց վստահության համար, ապա հավելեց. «Ինձ համար մեծ պատասխանատվություն և պատիվ է հայրենի մարզի կառավարումը ստանձնել և վստահ եմ, որ մեր բոլորի, Շիրակի մեր թիմի ջանքերով հաջողելու ենք»,- կառավարության նիստում հայտնեց ՔՊ-ակն պատգամավոր Դավիթ Առուշանյանը, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարության որոշմամբ նա նշանակվեց Շիրակի մարզպետ։

Երկու անգամ Առուշանյանին շնորհավորելուց հետո Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, թե Գյումրիում ճգնաժամը ցավալի էր։

«Բայց մենք ժողովրդավարության նոր ինստիտուտ ենք ներդնում Հայաստանում, խոսքը նախնական ընտրությունների կամ քվեարկության ինստիտուտն է, որը մեր երկրի ժողովրդավարությունը որպես ինստիտուտ ևս մեկ քայլով ամրացնում է»,- հայտարարեց Փաշինյանը։