Լրահոս
Քաղաքական
16:02
16.04.25
209

Դատվելո՞ւ ենք հայտարարագիր չլրացնելու համար. հարց՝ մսով ճաշի մասնագետին

 

Ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը հիմնավոր կասկած ունի, որ եկամուտների հայտարարագիր չլրացնելու համար քաղաքացիներին ոչ միայն հարկելու են, այլև դատելու: Հայաստանի քրեական օրենսգրքի 444–րդ հոդվածով՝ 3-6 տարի ազատազրկում է սահմանված այն մարդկանց համար, որոնք հայտարարագիր կա՛մ չեն լրացնի, կա՛մ կեղծ տվյալներ կներկայացնեն, կա՛մ էլ կթաքցնեն եկամուտները: Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ ինքը 3 ամիս է՝ պետական կառույցներից մեկ հարցի պատասխան է փորձում ստանալ՝ ինչպե՞ս է պատժվելու հայտարարագիր չլրացնողը: Ոչ ՊԵԿ-ն է հստակ պատասխանում, ոչ էլ՝ գլխավոր դատախազությունը: Ագնեսա Խամոյանը ստիպված է եղել հարցն այսօր բյուջեի 5 տարվա կատարողականը խորհրդարան բերած վարչապետին տալ: Նիկոլ Փաշինյանը հնարավոր է արձագանքի երեկոյան հարց ու պատասխանի ժամանակ: