Լրահոս
Իրավական
12:15
10.04.25
268

Դատախազությունը պահանջում է Կամո Մելքոնյանից բռնագանձել 14 անշարժ գույք, 59 միլիոն դրամ

Img default alt hy

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ վառելիքի ներկրմամբ զբաղվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականատեր Կամո Մելքոնյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

- 14 անշարժ գույք, որից 10-ը՝ Երևանում, 4-ը՝ մարզերում.

- Երևանում գտնվող 6 անշարժ գույքի գնման իրավունք.

- 6 տրանսպորտային միջոց.

- 4 իրավաբանական անձանցում մասնակցություն.

- 59 միլիոն 518 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի և միջոցների մնացորդ։