Լրահոս
Իրավական
22:35
15.04.25
346

Դատախազությունը կբողոքարկի Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած արցախցի Ալբերտ Առստամյանի արդարացման վճիռը․ «Փաստինֆո»

Img default alt hy

Դատախազությունը կբողոքարկի Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու մեջ մեղադրվող արցախցի 72-ամյա Ալբերտ Առստամյանին արդարացնելու դատական ակտը։

Գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը «Փաստինֆո»-ին հայտնել է, որ դատական ակտը ստանալուց հետո վերաքննիչ բողոք կներկայացվի։

Հիշեցնենք՝ ապրիլի 11-ին դատարանն արցախցի Ալբերտ Առստամյանին արդարացրել էր։

Ալբերտ Առստամյանին մեղադրում էին 2024թ օգոստոսի 23-ին Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2 հասցեի շենքերից մեկի 9-րդ հարկի պատշգամբից Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու համար։

Առստամյանը բազմիցս հայտարարել է, որ այդ քայլով իր դժգոհությունն է արտահայտել Փաշինյանի վարած քաղաքականությանը, մասնավորապես, Արցախը հանձնելուն։