Լրահոս
Իրավական
14:17
07.02.22
308

Դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորվել է. դատարանը բավարարել է ԱԱԾ միջնորդությունը

Դատարանը կալանավորել է լիազորությունները կասեցված դատավոր Բորիս Բախշիյանին: Կալանքի միջնորդությունը ներկայացրել էր Ազգային անվտանգության ծառայությունը:

Նրա նկատմամբ քրեական հետապնդում էր սկսվել Մանվել Փարամազյանի գործով ամբաստանյալներից մեկին կալանավորելու համար՝ անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որը առաջացրել է ծանր հետևանքներ: