Լրահոս
Իրավական
22:00
11.04.25
268

Դատարանն արդարացրել է Փաշինյանի վրա խնձոր նետած 71-ամյա արցախցուն. նա չի փոշմանում արածի համար

 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած 71-ամյա արցախցի տղամարդու արարաքում խուլիգանություն կատարելու հանցակազմ չի տեսել դատարանը: «Խնձորի գործով» անցնող Ալբերտ Առստամյանը արդարացվել է: Արցախցի տղամարդը, որ խնձոր նետելը բողոքի ակցիա էր անվանել, այսօր դատական նիստից հետո հայտարարել է, որ չի ափսոսում իր արարքի համար: Եթե նորից տեսներ Փաշինյանին, մի երկու խոսք կասեր: