Լրահոս
Քաղաքական
19:50
17.01.23
92

Դաշնամուր՝ ընթրիքից հետո. Հայաստանի արևմտյան «սիրավեպն» ու հիասթափությունը՝ Ռուսաստանից

«Ադրբեջանի ագրեսիայի տրամադրություններն աճել են ու հերթական հարձակման դեպքում մենք պետք է վստահ լինենք, որ մենակ չենք լինելու»,- հայտարարել է Հայաստանի նախագահը՝ Տալինում էստոնացի պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ:

Վահագն Խաչատուրյանը բողոքել է ռազմավարական դաշնակից Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից՝ ակնարկելով, որ Մոսկվան ու ՀԱՊԿ-ն են մեզ մենակ թողել ադրբեջանական ագրեսիայի դեմ և հասկացրել է, որ Հայաստանը մտադիր է փոխել իր անվտանգության երաշխավորներին: