Լրահոս
Միջազգային
14:30
06.05.22
151

Դաշնակցական երիտասարդները բողոքի ակցիա են արել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատան մոտ

Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա են արել դաշնակցական երիտասարդները: Նրանք 44-օրյա պատերազմում զոհված տղաների անուններն են գրել թղթի վրա, ու թուղթն ամրացրել են դեսպանատան դռանը:

Երիտասարդներից մեկի կարծիքով՝ Արցախը ուրանալով՝ իշխանությունը չի հարգում 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը: