Լրահոս
Իրավական
23:20
05.09.24
186

Դանակով զինված մայր և ԱԱԾ կեղծ համազգեստով տղամարդիկ. քրեական ցնցող դեպքերի հետքերով

Այս շաբաթ երկու կանայք տարբեր հանցագործությունների զոհ են դարձել: Մեկը երկուշաբթի Կոտայքում մոր կողմից դանակահարված 18-ամյա մի աղջիկ է: Նա արդեն լավ է, տանն է: Տեղեկություն չկա մյուս կնոջից, որին լողավազանի տարածքից առևանգել են երեկ: ԱԱԾ աշխատակից ներկայացած երկու տղամարդուն ու առևանգված կնոջը մինչև հիմա որոնում են իրավապահները: