Լրահոս
Իրավական
16:49
06.09.24
215

Դանակներ և կեղծ թղթադրամ. պարեկները երիտասարդներին տեղափոխել են Նոր Նորքի բաժին

Img default alt hy

Սեպտեմբերի 5-ին, գիշերվա ժամը 2.40-ին, Երևանի պարեկները Վիլնյուսի փողոցում, սառը զենք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Նոր Նորքի բաժին են տեղափոխել Շենգավիթի բնակիչ 19 և 21 տարեկան երկու երիտասարդի: Անձնական խուզարկությամբ 21-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է դանակ, իսկ 19-ամյա երիտասարդի մոտ՝ դանակ և քսանհազարանոց կեղծ թղթադրամ:

Կազմված փաստաթղթերն ուղղարկվել են քննչական բաժին:

Հանգամանքները պարզվում են: