Լրահոս
Հայաստան
21:41
05.02.22
358

Դանակահարություն՝ Պտղնի գյուղի դիսկո-ակումբի դիմաց. բժիշկները պայքարում են 28-ամյա և 25-ամյա վիրավորների կյանքի համար

Img default alt hy

Երեկ՝ փետրվարի 4-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում, հայտնում է «shamshyan.com»-ը։

Ժամը 05:00-ի սահմաններում, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախից հետին անօթային գծով կրծքավանդակի ծակած վերք» և «ձախից գլխի ճակատային շրջանի կտրած վերք, ձախից հետին անօթային գծով, մեջքի գոտկային շրջանի, աջից ազդրի հետին մակերեսի երրորդականի ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի: 

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու:  

Մինչ բժիշկները պայքարում էին նրանց կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ Երևան քաղաքի բնակիչներ, 28-ամյա Աշոտ Խաչատրյանն ու 25-ամյա Նարեկ Վարդանյանը: Վերջինս այնուհետև «Աբովյան» բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:  

Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզությոան և համայնքային  ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 04:30-ի սահմաններում, վերջիններս գտնվել են Պտղնի համայնքի վարչական տարածքում գտնվող «Լանա» գիշերային դիսկո-ակումբում, որից հետո ակումբի դիմացից նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: