Լրահոս
Քաղաքական
19:47
16.12.24
341

Դամասկոսում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը վերսկսել է աշխատանքը

Img default alt hy

Սիրիայում (Դամասկոս) ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունն այսօր վերսկսել է իր աշխատանքները: ԱԳՆ հաղորդմամբ, դեսպանության հյուպատոսական բաժինն աշխատում է բնականոն ռեժիմով: Այսօր արդեն կազմակերպվել է ՀՀ քաղաքացիների ընդունելություն:

Հիշեցնում են նաև, որ նախապես տրամադրված թեժ գիծը (+963960003622) շարունակում է գործել:

Նախատեսվում է վերսկսել նաև Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատանքները, ինչի մասին լրացուցիչ կտեղեկացնենք: