Լրահոս
Քաղաքական
14:00
20.01.25
843

Դա մեր հայրենիքը չի, եթե ձեր հայրենիքն է՝ գնացեք պահեք․ Վահե Ղալումյանը՝ Տավուշից հանձնվող տարածքների մասին

Img default alt hy

Դա մեր հայրենիքը չի, եթե ձեր հայրենիքն է՝ գնացեք պահեք: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ-կան պատգմավոր Վահե Ղալումյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ Տավուշում իշխանությունները նեղացրել են մեր հայրենիքի սահմանները:

«Կիրանցի կամուրջը սահմանազատումից հետո հայտնվել է Ադրբեջանի տարածքում: Դուք հայրենիքի մասին պատկերացում չունեք: Մենք Ադրբջանին անտառ չենք տվել, սուտ մի խոսեք:

Այն, ինչ հիմա դուք լսում եք, ես 50 տարի այնտեղ ապրել եմ, ես դրա մասին գիտեմ: Բերքաբերից հիմա քանի՞ հեկտար հող է, որ մեր վերհսկողության տակ չի՝ 600-700 հեկտար»,- ասաց նա:

Վահե Ղալումյանը խորհուրդ տվեց սահմանազատման վերաբերյալ հարցերն ուղղել սահմանազատման հանձնաժողովին: