Լրահոս
Հասարակական
14:50
23.04.22
369

«Դա ձմեռվա տեսանյութ է»․ Վանեցյանը հերքում է, թե օգնականը փող է բաժանում

Img default alt hy

Համացանցում տեսանյութ է տարածվել, թե «Հայրենիք»  կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանը փող է բաժանում քաղաքացիներին բողոքի ակցիաներին, հանրահավաքներին մասնակցելու համար։

«Դա հերթական հիմարությունն է։ Ուշադիր նայեք այդ տեսանյութին, դա ձմեռվա տեսանյութ է , հագուստին ուշադրություն դարձրեք։ Եթե չեմ սխալվում, Սիրահարների այգու շրջակայքում է եղել։ Մուրացող մարդիկ են եղել, օգնականս օգնել է, փող է տվել»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով թեմային նշել է Վանեցյանը։