Լրահոս
Աշխարհ
19:00
15.10.22
108

Crew Dragon-ի տիեզերանավը չորս աստրոնավտների հետ վերադարձել է Երկիր

Img default alt hy

Ամերիկյան մասնավոր SpaceX ընկերության Crew Dragon տիեզերանավը Crew-4 առաքելության անձնակազմի հետ հոկտեմբերի 14-ին վայրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսում՝ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի մերձափնյա շրջանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՆԱՍԱ-ն։

Տիեզերանավում են գտնվել ՆԱՍԱ-ի աստրոնավտներ Չել Լինդգրենը, Ռոբերտ  Հայնսը, Ջեսիկա Ուոտկինսը, ինչպես նաև Եվրոպական տիեզերական գործակալության աստրոնավտ Սամանտա Կրիստոֆորետտին, ովքեր 170 օր Տիեզերքում անցկացնելուց հետո վերադարձել են Երկիր։