Լրահոս
Միջազգային
20:05
20.05.23
106

Ցնցումներ են սպասվում. իսլամական և աշխարհիկ թուրքիաների բախումը

Պաշտոն ստանալու առևտուր է սկսել Թուրքիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում երրորդ տեղը զբաղեցրած Սինան Օղանը, կարծում են փորձագետները: Երկրորդ փուլից առաջ նա հանդիպել է թե՛ ընդդիմության առաջնորդ Քըլըչդարողլուի, թե՛ նախագահի աթոռը պահել փորձող Էրդողանի հետ: Սակայն «Գորշ գայլերի» նախկին անդամ Օղանը շարունակում է պահել ինտրիգն ու դեռ չի հայտարարել, թե ում է աջակցելու երկրորդ փուլում: