Լրահոս
Քաղաքական
20:12
16.12.24
295

Ցինիկ մեղադրանքների շարան՝ Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին. նրան ցմահ ազատազրկում է սպառնում

 

Ցմահ ազատազրկում է սպառնում Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին: Ադրբեջանի դատախազությունը 45 մեղադրանքի է առաջադրել Վարդանյանին: Ամբողջական մեղադրանքներին ծանոթանալ չի կարողանում փաստաբանական թիմը: Ադրբեջանը պատճառաբանում է, թե «ազգային անտանգությանն» են առնչվում դրանք ու հրաժարվում է ամբողջական փաթեթը տրամադրել Վարդանյանի պաշտպաններին, որոնք վստահ են՝ Վարդանյանի դեմ որևէ արժանահավատ ապացույց չկա: