Լրահոս
Հասարակական
19:56
27.05.22
208

Ծիծեռնակաբերդի խճուղում ընթանում է փլուզված հատվածի վերակառուցումը

Img default alt hy

Ծիծեռնակաբերդի խճուղում արագորեն վերակառուցվում է փլուզված հատվածը: Գործընթացը պարտավորվել է կատարել ճամփեզրին շինարարություն իրականացնող «Սահակյանշին» ընկերությունը։ Տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

Ճանապարհի փլուզված հատվածում իրականացվում են ամրացման աշխատանքներ:

Բացի դրանից՝ վերակառուցվում են նաև գործող ստորգետնյա բոլոր հաղորդուղիներն ու հեղեղատար համակարգը: Ճանապարհին հարակից հատվածի ողջ երկայնքով կկառուցվի հենապատ:

Աշխատանքները կազմակերպվում են երկհերթ: