Լրահոս
Հասարակական
14:45
30.12.22
148

ՃՏՊ Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհին․ կա տուժած

Img default alt hy

Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 09:24-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհին՝ Տափերական գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհի 7-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում Nissan Tiid մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Խ․, ծնված 1981 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Փրկարարները վարորդին դուրս են բերել  ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, տուժածը հոսպիտալացվել է Վեդու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր և տեղափոխել «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: