Լրահոս
Հասարակական
23:00
17.05.25
412

Տավուշի ջրամբարում ավտոմեքենա է կողաշրջվել. փրկարարները հատուկ տեխնիկա են օգտագործել

Img default alt hy

Մայիսի 17-ին, ժամը 18:49-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի ջրամբարում ավտոմեքենա է կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ։

Պարզվել է, որ Տավուշի ջրամբարի ավտոճանապարհին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 2 մ) և սահելով հայտնվել ջրամբարի ափամերձ հատվածում:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, պարանի օգնությամբ ֆիքսել և սահմանազատել տարածքը, ապա հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել երթևեկելի հատված: