Լրահոս
Հասարակական
16:00
10.04.25
370

ՃՏՊ` հրդեհի բռնկմամբ․ կա տուժած

Img default alt hy

Ապրիլի 10-ին, ժամը 12:25-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Զվարթնոց թաղամասի սկզբնամասում «Lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին և բռնկվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 12:33-ին, մարել՝ 12:51-ին: Մասամբ այրվել է ավտոմեքենան։