Լրահոս
Միջազգային
16:27
15.11.22
146

«Չպետք է աշխարհը մասերի բաժանենք». G20-ն ուզում է վերջ տալ «պատերազմի դարաշրջանին»

Ինդոնեզիայի Բալի կղզում սկսվել է Մեծ 20-յակի գագաթնաժողովը: Երկու հիմնական թեմաներ են քննարկելու 20 երկրի ներկայացուցիչները՝ ռուս-ուկրաինական պատերազմն ու դրա ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ասուլիսի ժամանակ հայտնել է, որ G20-ի գագաթնաժողովին մասնակցող երկրների ներկայացուցիչներն արդեն համաձայնեցրել են բանաձևի նախագիծը, որը համաժողովի քննարկումներից հետո պետք է ստորագրեն մասնակիցները: