Լրահոս
Հասարակական
18:24
20.05.25
153

Չկալովկա գյուղում արձանագրվել են բրուցելոզ հիվանդության դեպքեր. ՍԱՏՄ

Img default alt hy

Հանրապետության բոլոր համայնքներում գյուղատնտեսական խոշոր և մանր եղջերավոր կենդանիներից վերցվում է արյան փորձանմուշ և հանձնվում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ՝ լաբորատոր հետազոտության: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
 
«Փորձաքննության արդյունքներով՝ Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղում արձանագրվել են բրուցելոզ հիվանդության դեպքեր: Հիվանդ կենդանիները, տեսչական մարմնի տեսուչների վերահսկողությամբ, ենթարկվել են հարկադիր սպանդի, որից հետո իրականացվել է ախտահանություն»,- ասված է հաղորդագրության մեջ: